ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հայաստանը երեկվա պետությունն է». Էրդողան
22:30, 15.11.2019 | mamul.am
26469 | 6

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ելույթի ժամանակ, ինչպես հայտնել ենք, հայերի մասին սկանդալային հայտարարություններ է արել:

Նա նշել է, թե անցյալում հայերն ապրել են քոչվորների պես, և Հայաստանը «երիտասարդ պետություն» է:

«Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին փախստականների պես և թափառում էին: Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը: Այդ ժամանակ որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ այժմ երկրում ապրում է 100 հազար հայ: Ըստ նրա՝ նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ մնացածը՝ «ապօրինի միգրանտներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր