ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նախկինների յուրաքանչյուր պայքար դեռ երկար ժամանակ դիտվելու է որպես ռևանշիստական դրսևորում». Գ. Գալստյան
18:35, 16.11.2019 | mamul.am
2982 | 0

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությունների և նրանց անվան հետ ասոցացվող ուժերի կողմից իրականացվող պայքարի անձնավորված լինելը հիմնավորում է այն մտայնությունը, որ այդ շարժումը հանուն բարեփոխումների, ազգային արժեքների կամ պետության չէ, այլ հանուն իշխանության վերանվաճման: Այն քաղաքական ուժերը, որոնց ձեռքում ժամանակին իշխանական լծակները գործածվել են հանուն նեղ, մասնավոր շահի, այսօր պետք է անչափ շրջահայաց և խելամիտ լինեն պահանջատիրոջ կերպարը ստանձնելու հարցում:
Նրանց կողմից առաջնորդվող, կոնսոլիդացվող յուրաքանչյուր պայքար, դեռ բավականին երկար ժամանակ, հասարակության լայն շերտերի կողմից դիտվելու է որպես ռևանշիստական դրսևորում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր