ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությունների և նրանց անվան հետ ասոցացվող ուժերի կողմից իրականացվող պայքարի անձնավորված լինելը հիմնավորում է այն մտայնությունը, որ այդ շարժումը հանուն բարեփոխումների, ազգային արժեքների կամ պետության չէ, այլ հանուն իշխանության վերանվաճման: Այն քաղաքական ուժերը, որոնց ձեռքում ժամանակին իշխանական լծակները գործածվել են հանուն նեղ, մասնավոր շահի, այսօր պետք է անչափ շրջահայաց և խելամիտ լինեն պահանջատիրոջ կերպարը ստանձնելու հարցում: |