ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Թարգեʹք հեռվից բարձրաձայնելը». Թևան Պողոսյան
03:10, 17.11.2019 | mamul.am
6957 | 2

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հեռանում եք իրարից, ամեն հաջորդ օր` ավելի շատ։ Հիմա արդեն հեռվից իրար բան ասելու համար միայն գոռում եք։ Հեռվից միայն կարելի է գոռալ։ Հետո էլ ոչ մի կերպ չեք լսի իրար։ Հետո կլինի ամեն ինչ, բայց ոչ դեպի ապագա տանող ճանապարհ։

Իրարից հեռու նույն ուղղությամբ ապագային նայել չի լինում։ Արդյոք 2020 թվականի բյուջեն 2050-ի մեր երազանքներին հասնելու առաջին տարվա անհրաժեշտ քայլերի համա՞ր է։ Արդյոք այսօրվա քայլերը նրա համա՞ր են, որ մեկ տարի հետո ունենանք իրարից, իրոք, անկախ իշխանության ճյուղեր։ Ո՞ր տնտեսական մոդելի հիմքն են դնելու 2020-ին, որ ո՞ւր հասնենք 2050-ին։ Հարցեր. հարցեր այսպես շարունակ։ Հարցերին պատասխաններ են պետք, հաղորդակցություն է պետք, հեռու մեծ նպատակ է պետք ու դրան տանող ռազմավարական, նպատակային, ընդգրկուն միասնություն է պետք:

Կսովորե՞նք ապրել արդյունքներ պլանավորելով ու երկարատև ծրագրավորելով։ Ուզո՞ւմ ենք առաջ գնալ դեպի մեր պատկերացրած առաջը։ Հաստա՞տ։ Դե ուրեմն թարգեʹք հեռվից բարձրաձայնելը։ Մոտ եկեք իրար։ Որ լսեք իրար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր