ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արմավիրում հրդեհի հետևանքով քաղաքացին կրել է 35 մլն դրամի վնաս
12:05, 16.11.2019 | mamul.am
6764 | 0

Նոյեմբերի 16-ին ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:

Ինչպես հայտնում Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ: Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և այնտեղ եղած ողջ ապրանքները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր