ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Союзмультфильм»-ը կթողարկի «Դե, սպասիր»-ի նոր սերիաները
13:05, 16.11.2019 | mamul.am
27846 | 0

«Союзмультфильм» ստուդիան հայտարարել է սովետական հանրահայտ «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաների նկարահանման փուլի մեկնարկի մասին, որի հերոսներն այս տարի դարձան 50 տարեկան:

«Առաջին սերիան կթողարկվի հաջորդ տարվա ամռան սկզբին, որից հետո մենք կունենանք 26 նոր սերիա»,-հայտարարել է «Союзмультфильм» ստուդիայի ներկայացուցիչ Յուլիանա Սլաշեվան:

«Դե, սպասիր» մուլտֆիլմի առաջին սերիան լույս է տեսել 1969 թվականի մայիսի 6-ին: Ռեժիսոր Գենադի Սոկոլսկին նկարահանել է «զրոյական» սերիան հատուկ «Веселая карусель» մուլտֆիլմի համար, որի հիմնական գաղափարը հիմք հանդիսացավ «Դե, սպասիր»-ի առանձին շարքի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր