ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Երերույքի 1700-ամյա տաճարն ամենավտանգված հուշարձանների ցանկում է». Դերենիկ Մալխասյան
09:30, 17.11.2019 | mamul.am
4985 | 2

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային արժեքների պահպանման մասին կենաց ասել ու կուրծք ծեծելը միշտ էլ հեշտ է եղել իրական գործ անելուց։ Կապ չունի՝ պետական, թե հասարակական մակարդակով է դա արվում։
4-5-րդ դարի եզակի պատմամշակութային հոյակերտ կոթող է Երերույքի տաճարը։ Վաղ միջնադարից նման պահպանված կառույցներ Հայաստանում երևի մատների վրա կարելի է հաշվել՝ 1700 տարի կանգուն է։
Հայաստանի ամենավտանգված հուշարձանների ցանկում է ընդգրկված։
Սովետական տարիներին 2 անգամ ամրացման ու վերակառուցման փորձեր են եղել ու կիսատ է մնացել։ Տասնյակ տարիներով անուշադրության է մատնված եղել։
Բայց ինձ զարմացնում է այն մարդկանց ինքնավստահությունն ու անհոգությունը, ովքեր առանց վարանելու 1700 տարեկան տաճարի վրա փորագրում են իրենց անունները։ Ասենք` 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինոջ հովանավարությամբ տաճարի վերանորգման մասին փորագրության տակ մերօրյա փորագրություններ են։
Ինչպես վկայում է Թորոս Թորամանյանը` տաճարի ավերման գործում մեծ «ներդրում» է ունեցել մարդկային գործոնը։
«Տարակույս չկա, որ եթե բարբարոս ձեռքեր քմահաճ կերպով այս շենքից քարեր չպոկեին, օգտվելով քարերի անհամեմատ խոշորությունից և սրբատաշ վիճակից իրենց բնակարաններ, գոմեր և մարագներ շինելու համար, այս շենքը մինչև այժմ էլ կանգուն պիտի մնար դեռ երեկ շինվածի նման, ինչպես երևում են այդ նորակառույց վիճակը շենքի պատերի ձեռք չտված մասերի վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր