Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.90, EUR 531.24, RUB 7.73, GBP 625.59
-6 °C, -5 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա ամենաանկենդան վայրը
23:30, 16.11.2019

Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա ամենաանկենդան վայրը, որտեղ կենսաբանական կյանքը լիովին բացակայում է բնական վատ պայմանների պատճառով: Այս տարածքը գտնվում է հյուսիսարևելյան Եթովպիայում՝ Դալոլ հրաբուխի հարևանությամբ, գրում է Live Science-ը՝ վկայակոչելով Nature Ecology & Evolution գիտական հանդեսում հրապարակված հոդվածին:

«Մեր մոլորակի վրա առկա կյանքի բազմաթիվ ձևեր հարմարվել են գոյատևման ծայրահեղ ծանր պայմաններին: Կյանք կա ինչպես սուպերտաք, այնպես էլ գերթթու և գերաղի միջավայրում: Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ կյանքն անհետանում է, երբ այս երեք գործոնները միաժամանակ մեկ տեղում են լինում»,- հայտարարել է ուսումնասիրության հեղինակներից մեկը:
Բարձր ջերմաստիճանի, թթվայնության և մագնեզիումի աղերի բարձր կոնցենտրացիայի մշտական ներկայությունը կյանքի համար չափազանց բարդ պայմաններ են: Վերջիններս հատկապես վտանգավոր են կենսաբանական օրգանիզմների համար, քանի որ նման միջավայրը կարող է ոչնչացնել բջիջների թաղանթները:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր