ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ». Գ. Պապոյան
05:15, 17.11.2019 | mamul.am
7922 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Ա. Սարգսյանի կողմից ստորագրվել են ԱԺ կողմից ընդունված մի շարք օրենքներ, այդ թվում իմ հեղինակած՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում գործունեություն ծավալող ու 10 և ավել աշխատող ունեցող գործատուները աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ։
ՀԳ։ Հաջորդ շաբաթ, պատեհ առիթով, ԱԺ ամբիոնից կխոսեմ նաև օրենքը չկատարելու դեպքում կիրառվող վարչական տուգանքի չափի և այս օրենքի վարչական վերահսկողությունն իրականացնող մարմնի մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր