Նոյեմբերի 16-ին, ժամը 14:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Արաբկիր» մանկական այգուց դեպի Դավթաշենի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 220» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Գևորգ Ա., ծնված 1996թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C 220» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Mercedes C 220» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: |