ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը
19:35, 16.11.2019 | mamul.am
6893 | 0

Նոյեմբերի 16-ին, ժամը 14:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Արաբկիր» մանկական այգուց դեպի Դավթաշենի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 220» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Գևորգ Ա., ծնված 1996թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C 220» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Mercedes C 220» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր