ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ամբերդն այնտեղ է քանդվում, իսկ մենք կողքից նայում ենք, թե Դաշտադեմը երբ է քանդվելու». Վահրամ Թոքմաջյան
10:45, 17.11.2019 | mamul.am
10574 | 1

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նորից առիթ եղավ Դաշտադեմի կամ Քաղենի ամրոց այցելելու: Ութ տարի շարունակ, տարբեր խմբերի, տարբեր մարդկանց հետ լինում եմ այս բերդում: Սա մեր պահպանված բացառիկ բերդերից է: Ցավոք, մենք պահպանված բերդեր շատ չունենք, առավել ևս՝ այս որակի: Ամբերդն այնտեղ է քանդվում, իսկ մենք կողքից նայում ենք, թե Դաշտադեմը երբ է քանդվելու: Ութ տարի շարունակ այս բերդում նույն վիճակն է: Զրո փոփոխություն: Թալինից մի քանի կմ է հեռու: Թալինում, ինչպես Հայաստանի փոքր քաղաքներից շատերում, տնտեսություն գրեթե գոյություն չունի: Զբաղվածության լուրջ խնդիր կա: Ու ահա, կա էս հրաշքը՝ միջնաբերդ-դղյակով, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատով, ամրոցապարիսպով, եկեղեցով, գաղտնուղիներով, ջրավազաններով և այլ կառույցներով: Թվում էր, թե էլ ի՞նչ պետք երջանիկ լինելու համար: Բայց չէ:
Ուզածդ եվրոպական երկրում, նման բերդը քո վրա կծախեին շատ թանկով: Դու էլ հիացած մի քանի նկար կանեիր, որպեսզի ընկերներդ նախանձեին աչքերիդ տեսածին: Տո ինչու՞ եվրոպական երկրում: Հարևան Վրաստանը քեզ օրինակ: Ուրեմն էս գյոզալ գանձը թողել ենք էս վիճակում ու չենք օգտագործում բոլոր հնարավորությունները:
Իհարկե, հիմա կսկսեն, թե էս ինչ թվին, էս ինչ հատկացումն է եղել և այլն: Բայց բերդն այլ բան է ապացուցում:
Ընդամնենը մի քանի միլիոնի ծախս է: Ծախսն անում ես ու տարածաշրջանի բնակիչներն սկսում են վայելել: Հոսթելներ, սպասարկման օբյեկտներ, տարածքում այլ արշավներ, հազար ու մի բան:
Բերդը ժամ առաջ խնամել, ռեստավրացնել է պետք: Կողքից կարելի է ավելացնել տարբեր փուլերի կենցաղը՝ իր ձիանոցներով, լողավազաններով, մի քանի թնդանոթներով, հին հրացաններով: Հազար ու մի բան: Դե հիմա պատկերացրեք: Բերդի դարպասից մտնում ես ներս ու ընկնում միջնադար, կամ՝ 19-րդ դար: Ամեն պայման կա դրա համար: Մտնողն էլ կուզի՞ դուրս գալ: Ավելին, կբերի՞ իր հետ նոր մարդկանց, նոր խմբերի: Իհարկե կբերի:
Չէ, դուք շարունակեք տուրիստին քյաբաբ կերցնել ու 3 օրում 54 հատ եկեղեցի ցույց տալ:
Հ. Գ.
Լուսանկարները ներբեռնել եմ տարբեր օգտատերերի էջերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր