ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աճել են առանձնապես ծանր, նվազել՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները. վիճակագրություն
13:40, 17.11.2019 | mamul.am
2814 | 0

Հայաստանում 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները: ԱՎԾ տվյալների համաձայն, 2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։ Ըստ վիճակագրության, այս տարի ավելի քան 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։ Հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։ Աճ է գրանցվել նաև սեփականության դեմ ուղղված հանցագործություններում, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունները։ Նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 20 տոկոսով նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր