ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հարցերի հարցը՝ ինչո՞ւ է փակ այս քննարկումը». Թեհմինե Ենոքյան
15:55, 17.11.2019 | mamul.am
4897 | 0

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմուկում այս պահին Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում, որին ներկա են Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գալստյանը, նախարար Էրիկ Գրիգորյանը, մնացածին չեմ ճանաչում։
Հանդիպումը փակ է լուսաբանման համար։ Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։
Հիշեցնեմ, որ Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործը տապալվեց, Իվանյան-Գրիգորյան քննիչ և նախկին ԲՆ նախարարի ազգակցական կապի բացահայտման պատճառով։ Ավելին, ապօրինի ընդերքօգտոգարոծման փաստի առիթով հարուցված քրեական գործից էլ ոչ մի նորություն չկա։

«ԷԼԱՐԴՆ» էլ բազմաթիվ թերություններ բացահայտեց և տեսակոնֆերանսով ներկայացրեց։ Բայց ո՛չ ուրանի պաշարների մասին տեղեկատվությունը հիմք դարձավ, ո՛չ «ԷԼԱՐԴ»-ի բացահայտումները, ո՛չ էլ նախարարության 13 կետից բաղկացած գրությունը։
Հիմա հարցերի հարցը՝ ինչո՞ւ է փակ այս քննարկումը. ո՛չ նախապես հայտարարվել է, ո՛չ էլ այս պահին թույլ են տալիս հեռարձակել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր