ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ մեխանիզմով հետ բերել ՀՀ-ից ապօրինի դուրս բերված ֆինանսական միջոցները. քննարկում ԱԺ-ում
11:40, 18.11.2019 | mamul.am
5522 | 1

«Նման կարգերը պետք է կարգավորվեն միջպետական պայմանագրերի ուժով, որովհետև օֆշոր ենք գնում, որովհետև առանձին հանձնաժողովների լիազորությունները գուցե սահմանափակ լինեն: Սա բավականին լայն քննարկման առարկա է, քանի որ պետք են խորացված ուսումնասիրություններ: Ես ձեռնպահ կմնամ այս պահին գործիքակազմ առաջարկելուց, որովհետև կուզենամ ավելի պրոֆեսիոնալ ձևով հանդես գալ այդ հարցին պատասխանելիս: Բայց հանձնաժողովում՝ ես վստահ եմ՝ կքննարկենք և մեր փորձը կներդնենք, որպեսզի որոշակի լուծումների գանք ու առաջարկենք». նոյեմբերի 18-ին ԱԺ նիստում «Իմ քայլից» պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին ի պատասխան ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ կառավարությունից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը: Հ. Գևորգյանին հետաքրքրում էր այն հարցը, թե թեկնածուն ի՞նչ գործիքակազմ ու մեխանիզմներ է առաջարկում ՀՀ-ից ապօրինի դուրս բերված ֆինանսական միջոցները հետ բերելու համար, որովհետև այս պարագայում գործ ունենք օֆշորային գոտիների հետ:

Նշենք, որ Լիլիթ Ալեքսանյանը «Էյչ-Էս-ԲԻ-Սի» բանկի աշխատող է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր