ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Պատմության ամենաթանկ գործարքը. Saudi Aramco-ն գնահատվել է 1,7 տրիլիոն դոլար
12:35, 18.11.2019 | mamul.am
10784 | 0

Աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, գնահատվել է 1,6-1,7 տրիլիոն դոլար, հաղորդում է Bloomberg-ը:
Ըստ պարբերականի` նախնական հանրային առաջարկի (IPO) ժամանակ Saudi Aramco-ն կտեղադրի 1,5% բաժնետոմս՝ (մոտ երեք միլիոն) ներկայացնելով այն Tadawul բորսայում: Գների միջակայքը կկազմի 30-32 սաուդյան ռիալ մեկ բաժնետոմսի համար (8-8,5 դոլար): Որից հետո նավթագազային ընկերությունը կդառնա հանրային ամենաթանկ ընկերություններից մեկն աշխարհում, որի բաժնետոմսերը կարելի է գնել բորսայում: Այն իր արժեքով շրջանցել է Amazon, Apple, Microsoft և Alphabet ընկերություններին: Նշվում է, որ երկրի իշխանությունները հաստատել են այս գործարքը դեռևս նոյեմբերի սկզբին, սակայն Սաուդյան Արաբիան այս քայլին էր գնում մի քանի տարի:
Նկատենք նաև, որ նման գործարքն անվանվել է «Դարի գործարք»: Ընկերությունը ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար Saudi Aramco-ն նախատեսում է հաջորդ տարի 75 միլիարդ դոլար շահութաբաժին վճարել, որը կունենա 3,75% եկամտաբերություն: Բացի այդ, շահաբաժինները չեն նվազի մինչև 2024-ը՝ անկախ նավթի գներից: Նավթային հսկան, հետևաբար, նախատեսում է ներգրավվել մինչև 25,6 միլիարդ դոլար: Առաջարկի վերջնական ծավալը հայտնի կդառնա դեկտեմբերի 5-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր