ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գերմանիան համաձայն չէ Մակրոնի հետ
20:05, 18.11.2019 | mamul.am
6061 | 0

Գերմանիան չի կիսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հնչեցված ՆԱՏՕ-ի քննադատությունը: Այս մասին երկուշաբթի Welt ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը:

Կրամպ-Կարրենբաուերը նաև նշել է, որ Գերմանիան համաձայն է, որ եվրոպական անվտանգության համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել, բայց Փարիզն այլ հեռանկար ունի, Բեռլինը՝ այլ:

«Երբ Ֆրանսիան խոսում է եվրոպական պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին, նրանք խոսում են ռազմավարական ինքնավարության մասին: Ֆրանսիացիները փնտրում են ուժեղ եվրոպական համագործակցություն՝ ՆԱՏՕ-ին փոխարինելու համար»,- նշել է Կրամպ-Կարրենբաուերը:

Նախարարը նաև հավելել է, որ «Ֆրանսիայի ռազմական մշակույթը տարբերվում է գերմանականից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր