ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հաստատուն որակ և լավագույն մսամթերք
18:05, 18.11.2019 | mamul.am
7932 | 0

«Հաստատուն որակ և լավագույն մսամթերք» անվանակարգում «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն արժանացել է սպառողի գնահատական մրցանակին:

Ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից, և այս տարի սպառողների միջև իրականացված հետազոտության արդյունքում պատվավոր մրցանակին արժանացավ հե՛նց «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը:

Համաշխարհային սննդի արտադրության մի մասը կազմելով` ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս համաշխարհային գաստրոնոմ մշակույթի լավագույն օրինակներով՝ պատրաստված ինչպես ավանդական, այնպես էլ իտալական, իսպանական, գերամանական տեխնոլոգիաներով:

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն առանձնանում է որակի հանդեպ խստապահանջությամբ՝ սպառողին մատուցելով միայն բարձրակարգ և անվտանգ արտադրանք:

Ընկերության ֆեյսբուքյան էջին ծանոթանալու համար կարող եք սեղմել այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր