Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-6 °C, -6 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«2010-ին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացվում, ձեզնից շատ քչերն են պայքարել». Հարությունյանը՝ դասախոսներին
21:10, 18.11.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԵՊՀ դասախոսների, իր հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հետ:
«Մենք մեխանիզմ ենք դրել, որ, ելնելով ակադեմիական ազատություններից, բուհերն իրենք որոշում կայացնեն այս խնդիրը լուծելու ըստ իրենց պահանջների, ըստ անհրաժեշտության»,- ասել է Հարությունյանը:

Նախարարը հանդիպման ընթացքում հարց է բարձրացրել, թե երբ պարտադիր չի դասավանդվել հայերենը, արդյոք ունեցե՞լ ենք պակաս հայրենասեր քաղաքացիներ. «Հարգելինե՛րս, որ 2010 թվականին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացվում, ձեզնից շատ քչերն են պայքարել: Այստեղ նստածներից 90 տոկոսը չի եղել դրա դեմ պայքարողների մեջ: Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ կերպով և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում»,-ընդգծել է նախարարը:

Նախարարն առաջարկել է նույն թեմայով տարբեր խմբերի հետ քննարկումներ իրականացնել. «Պատրաստ ենք շատ տարբեր ֆորմատներուվ քննարկումներն անցկացնել: Մոտավորապես 15 օր այդ քննարկումներն ունենալու ենք, կլինեն լսումներ Ազգային ժողովում և այլ հարթակներում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու մասին ԿԳՄՍ առաջարկած օրինագիծը քննադատության առիթ էր դարձել ուսանողների և ՀՅԴ Երիտասարդական միության անդամների կողմից, վերջինները պահանջում են նախարարի հրաժարականը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր