ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Առաջին մեծ քայլն արվեց, Նիկոլը դրսից խրախուսվեց». Բաբկեն Հարությունյան
22:25, 18.11.2019 | mamul.am
6359 | 0

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեռափոխված «Մել» ֆիլմի թրեյլերը հրապարակվեց: Ինչպես և սպասելի էր թրեյլերը շատ հուզիչ էր` միասեռականների դեմ ուղղված ծայրահեղական կոչերի դրվագներ` (սպանել, մորթել), մեդալներ, հաղթանակներ և իհարկե Մելինեի հոգեկան ծանր ապրումներ: Հեռուստադիտողների մի մասը մեծ հավանականությամբ նախ կնախատի այդ աղջկան, հետո ցավ կապրի, հետո կխղճա արդեն այդ «տղային»: Վերջ, խնդիրը լուծված է, աղջիկը դարձավ տղա, մարդը սովորական վերաբերվեց երևույթին, ավելին` արդարացրեց սեռ փոխելը: Առաջին մեծ քայլն արվեց, Նիկոլը դրսից խրախուսվեց, Արայիկը մեկ անգամ ևս պաշտոնական ընդունելությամբ պատվեց կարաբինային, սեռափոխ լիլիթը այս անգամ դատի տվեց արդեն մեկ այլ «պիղծ» լրատվամիջոցի` ազգային արժեքներ քարոզելու համար: «Հեղափոխությունը» շարունակվում է, ամեն ինչ լավ է` առավոտյան ծեփում են ասֆալտին, ցերեկը՝ պատերին, երեկոյան` պառկՑնում:
Դըմփ, դըմփ, ֆուուու՜»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր