ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ. «Փաստ»
09:15, 19.11.2019 | mamul.am
4392 | 0

«Փաստ»-ը գրում է. «Հայաստանի բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերի մեջ է ներգրավված գործարար Գևորգ Աֆանդյանը:

Ավելին, տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար գնահատականներ են հնչում, որ Աֆանդյանը որոշել է իր բոլոր խնդիրները լուծել՝ բանկերին դատի տալու ու գումարներ ստանալու ճանապարհով։ Մասնավորաբար, Աֆանդյանը փորձում է 22 մլն դոլար ստանալ ԱյԴի (նախկինում՝ «Անելիք») բանկից:

Ըստ տարբեր տեղեկությունների, Աֆանդյանին իր ուշագրավ գործունեության մեջ, ինչպես նաև դատական այս գործընթացներում աջակցել ու աջակցում է ՀՀ նախկին նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: «Փաստի» հարցին, թե արդյո՞ք սրա հետ կապված իրենք ունեն փաստեր, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց՝ իրական փաստեր, ապացույցներ այս պահին ձեռքի տակ չունեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր