ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դաշնակ պարագլուխների էս անբարոյական պահվածքը սահման չունի՞». Լիզա Ճաղարյան
19:40, 19.11.2019 | mamul.am
7311 | 1

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, էս դաշնակ պարագլուխների էս անբարոյական պահվածքը սահման չունի՞. մինչև ե՞րբ են սրանք թաքնվելու զոհված հերոսների, մեր նահատակ երեխաների թիկունքում, մինչև ե՞րբ են էդ լույս էրեխեքի անունները շահարկելով իրենց չունեցած հեղինակության ծվեններից կախվելու։
Ինչքա՞ն ենք հանդուրժելու սրանց էս կեղտոտ սպեկուլյացիան։
Հայաստանը 1988 թվականից սկսած հազարավոր զոհեր է տվել պատերազմում, միայն էս վերջին ապրիլյան պատերազմում հարյուրից ավելի զոհ ենք տվել։
Բոլորն էլ հերոսներ են։
Թե ինչու չեն պետական այրերը Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը այցելել նրա շիրիմին մեղադրանքը բլթացնելուց առաջ Գեղամ Մանուկյան կոչեցյալ դաշնակը ո՞նց է պատկերացնում էս իշխանության վիճակը և ցանկացա՛ծ իշխանության վիճակ (նաև իրենց հանցակից ռոբասերժիկների, որոնց առաջ էս Գեղամը նման խնդիր երբեք չի դրել), եթե սկսեն բոլոր հերոսների ծննդյան օրերին այցելել նրանց շիրիմներին։
Բարբաջելուց առաջ մտածո՞ւմ է ընկեր Գեղամը՝ եթե մի հերոսի ծննդյան օրը նրա շիրիմին այցելեն, իսկ մյուսին չայցելեն, ինչո՞վ են արդարանալու մյուս հերոսների հարազատների առաջ։
Հնարավո՞ր է համարում, որ կարողանան բոլորին այցելել։ Չգիտի՞, որ պետականորեն հատուկ օրեր կան օրացույցում, և տարիներ շարունակ պետական այրերը հենց այդ օրերին են իրենց հարգանքի տուրքը մատուցում բոլոր հերոսներին։
Գիտի դաշնակ Գեղամը։ Բոլորիցս լավ գիտի։
Պարզապես հանուն իր զառամախտով տառապող կուսակցության փշուրների պահպանման՝ պատրաստ է ցանկացած սրբություն շահարկել։
Ինչպես բոլոր դաշնակ խմբապետները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր