ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Դասական Ջեքսոն». երաժշտական անակնկալ Ջեքսոնի և դասականի սիրահարների համար
08:45, 20.11.2019 | mamul.am
2629 | 0

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երաժշտական անակնկալ են պատրաստել երաժշտասերների համար։

Դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կհնչեն փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված կատարումները` նոր գործիքավորմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ։

Ունկնդիրները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don't care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։

Երեկոյի ընթացքում փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր