ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Նկատե՞լ եք, որ զզվանքով լցված հայացք են ընդունում». Նաիրի Հոխիկյան
04:05, 20.11.2019 | mamul.am
6290 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկատե՞լ եք, որ միջին պետական չինովնիկները զրույցի, այդ թվում` լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ յուրահատուկ զզվանքով լցված հայացք են ընդունում:

Հասկանում եմ, որ դա միջակներին հատուկ կեցվածք է, շատերն անգամ չեն գիտակցում, թե իրենք ինչ տեսք են ստանում, երբ նստում են միջին չինովնիկի աթոռին, հենց դրա համար էլ երբեք չեն դադարում լինել չինովնիկ վատ իմաստով:

Հարգելի պետական պաշտոնյաներ, երբեմն նայեք հայելու մեջ, եթե ձեր դիմագծերում նկատեք զզվանքի համար պատասխանատու մկանային հյուսվածքների գերաճ, ապա պետք է որ սկսեք անհանգստանալ: Խոսքն ի ծնե չինովնիկների մասին չէ, նրանք անբուժելի են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր