ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը». Զատուլին
14:30, 19.11.2019 | mamul.am
10648 | 1

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Познер» հաղորդման ժամանակ խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քայլերի մասին, գրում է Rusarminfo-ն:

Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ Արցախ կատարած վերջին այցի պատճառով Զատուլինն Ադրբեջանում քննադատությունների ենթարկվեց:

«Հակամարտության լուծման հիմքում փոխզիջումն է։ Լեռնային Ղարաբաղն երբեք չի համաձայնի, անգամ՝ ձևականորեն, հայտնվել Ադրբեջանի կազմում, ուստի պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը»,- ասել է Զատուլինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր