Թբիլիսիի կենտրոնում անցկացվող ցույցի մասնակիցները, որոնց նախօրեին ցրել էին ոստիկանության ուժերը, կրկին վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է «Интерфакс-Украина»-ն: «Ոչինչ չի փոխվել. կառավարության հրաժարականի ու համամասնական ընտրակարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջներն անփոփոխ են մնացել»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ակակի Բոբոխիձեն: |