ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Вор должен сидеть в тюрьме». քննարկվում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը
15:15, 19.11.2019 | mamul.am
6837 | 0

Խորհրդարանը քննարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ Արդարադատության նախարարի՝ նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար:

«Ո՞վ ա տալու աստիճանակարգը: Արտահայտություններ հնչեցին, թե ով նախագծին դեմ ա, հովանավորում ա, ո՛չ, հանցագործը պետք է պատժվի, բայց մարդը պտի պատժվի իր արարքի համար»,- հայտարարեց ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը:

«Խոսքս ուզում եմ սկսել հայտնի ֆիլմի արտահայտությամբ՝ «Вор должен сидеть в тюрьме». պետության օրենքների սահմաններից դուրս ոչ ոք ու ոչինչ հարց լուծել չի կարող. այս երևույթը սերում է դեռ ԽՄ տարիներից»,- ելույթ ունեցավ նաև Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:

Քննարկումը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր