Ավելի քան 600 ուսանող-ցուցարար 24 ժամվա ընթացքում լքել է Պոլիտեխնիկական համալսարանի շենքը, գրում է ТАСС գործակալությունը: Այս մասին հայտնել է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Քերի Լամը՝ կոչ անելով մնացած ցուցարարներին հնարավորինս շուտ վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին՝ ճգնաժամի խաղաղ կարգավորման համար: Պոլիտեխնիկական համալսարանում բախումները սկսվել են նոյեմբերի 17-ի երեկոյան, երբ հարյուրավոր ուսանողներ սկսել են հրկիզել, աղյուսներ ու այրող նյութերով շշեր նետել անվտանգության աշխատակիցների վրա: |