ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վարչապետը պատասխանել է ռուս լրագրողի՝ Գարեգին Նժդեհի մասին հարցին
20:35, 19.11.2019 | mamul.am
7481 | 2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Մի շարք հարցերին զուգահեռ վարչապետն անդրադարձել է նաև վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվող հարցին՝ հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի շուրջ տեղի ունեցող քննարկումներին:

«Ինձ համար, անկեծ ասած, անակնկալ էր, որ Նժդեհի հարցը կա նաև հայ-ռուսական հարաբերություններում: Ոչ ոք երբեք մեր ռուս գործընկերների հետ հարաբերություններում Գ. Նժդեհի անունը երբեք չի շոշափել: Գիտեք, տարօրինակ կլիներ, եթե մենք ՌԴ-ի հետ հանձնախումբ ստեղծեինք՝ ուսումնասիրելու համար մեր սեփական պատմությունը: Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Նժդեհը ինչ-որ հարաբերություններ է ունեցել 3-րդ ռեյխի հետ: Հետո ի՞նչ. Մոլոտովը նույնպես հարաբերություններ է ունեցել 3-րդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք՝ ուսումնասիրելու, թե ինչ է այնտեղ կատարվել: Ինչ-որ մեկը Ռուսաստանում քննադատե՞լ է Մոլոտովի գործողությունները: Եթե պետք է սկսենք, ուրեմն եկեք Մոլոտովից սկսենք: Մեզ համար չկան հարցեր, թե ով է Գարեգին Նժդեհը: Նժդեհն այն մարդն է, ով Հովհաննես Բաղրամյանի հետ մարտնչել է իր հայրենիքի համար: Խոսե՞լ է նա նացիստների հետ, միգուցե: Մոտոլտովն էլ է խոսել, Ստալինն էլ և շատերը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր