ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հիմնավորումը, կներեք, բայց հիմարություն է». Էդուարդ Շարմազանով
21:30, 19.11.2019 | mamul.am
6442 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում.

  • Եկեղեցու պարտադիր լինելու դեպքում՝ ապագա քաղաքաքապետերդ Վեհափառին պարոն կաթողիկոսով չեն դիմի։
  • Հայոց լեզու և գրականություն առարկաների դասավանդումը բուհերում պարտադիր լինելու դեպքում՝ ապագա նախարարները Թումանյանից գոնե մի քառյակ անգիր կարտասանեն, այլ ոչ թե մի կերպ կկարդան։
  • Եվ, վերջապես, Հայոց պատմության առարկայի բուհերում պարտադիր դասավանդման պարագայում, ապագա վարչապետները չեն հայտարարի, թե 1991թ-ի սեպտեմբերի 2-ին Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից։

Սակայն Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր ապազգային և մանիպուլացման քաղաքականությունը։

Տեսե՛ք.

  • Իշխանության պատասխանատուները, ի ցույց դնելով իրենց իզմեր չունեցող քաղաքական էությունը, հայտարարում են, թե գնացեք համոզեք բուհի գիտական խորհուրդներին, որպեսզի յուրաքանչյուր բուհ հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր դարձնի։ Սա պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու հերթական փորձն է։
  • Եթե նման անհեթեթ ու բութ տրամաբանությամբ շարժվենք,ուրեմն զորակոչի ժամանակ կարելի է հայտարարել, թե գնացեք համոզեք, որ պարտադիր զորակոչվեք բանակ, պետությունը կապ չունի, կամ հարկերի և տուրքերի հավաքագրումն էլ գնացեք համոզեք տնտեսավարողներին մուծեն ու որևէ օրենսդրական պարտադիր նորմ չկա։

Սա բացահայտ ապազգային ու հակապետական մոտեցում է։

Հ.Գ. Իսկ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հիմնավորումը, թե Արցախյան հերոսամարտից առաջ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չեն եղել, բայց դա չի ազդել հայրենասեր սերունդ դաստիարակման համար, կներեք, բայց հիմարություն է։

Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, քանի որ մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայոց գրերի գյուտը հայ ժողովուրդը տվել է փառավոր ճակատամարտեր, օրինակ, Տիգրան Մեծի գլխավորությամբ՝ Արածանիի ափին ջաղջախելով պարթևներին կամ Մամիկոնյան իշխանի գլխավորությամբ՝ Ձիրավի դաշտում, ուրեմն գրերի գյուտն էլ պարտադիր չէր։

Հ.Հ.Գ.Կատարյալ քաղաքական անմեղսունակություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր