ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամո'թ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա։ Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում «Ռեսպուբլիկան»։ Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է, թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է՝ սկսած Սարդարապատի ճակատամարտից։ Ամո'թ է, ամոթ։ Ասեմ, իմացիր, պարոն վարչապետ։ Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ, որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։ Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցել է Առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն, ինչի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝ «Գեորգիևյան խաչով»։ Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին, ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել: Փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։ Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։ Հ.Գ.Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»: |