ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Գազել»-ի վարորդն սպառնացել է կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը
03:20, 20.11.2019 | mamul.am
34958 | 0

Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստան վերադարձած դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում պատմել է, որ երեկ՝ ժամը 17:30-ին, Երևանի Դավիթաշեն համայնքում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:

«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»:

Նա խոստացել է, որ այսուհետ իր մեքենայում սառը զենք է պահելու, որովհետև Հայաստանի ուժային, իր բնորոշմամբ՝ «թուլային» կառույցներն ի վիճակի չեն ապահովելու իր անվտանգությունը: «Իմ մեքենան ծանր մեքենա է, վաղվանից էլ աջ ու ձախ չեմ փախցնելու, քշելու են նրանց վրով, ով որ դեմս կկտրի, ու ես ԱՊՊԱ-ներով միլիոնատեր կդառնամ»,- սպառնացել է դերասանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր