ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արցախում ՀՅԴ-ի թեկնածուն հայտնի կդառնա դեկտեմբերի սկզբին. «Իրավունք»
09:05, 20.11.2019 | mamul.am
2792 | 0

«Երեկ մամուլում տեղեկություններ տա­րածվեցին, որ ՀՅԴ Արցախի կենտրո­նական կոմիտեն որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություն­ներին սատարել Վիտալի Բալասանյանին:

«Իրավունքի» հավաս­տի տեղեկությունների համաձայն՝ սա­կայն, Արցախի ՀՅԴ-ականները դեռ չու­նեն ոչ իրենց սեփական թեկնածուն, ոչ էլ վերջնականապես կողմնորոշվել են, թե ում են սատարելու:

Ըստ նույն աղբյուրի՝ Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի առաջին տասնօրյակում. «Համագումարի նման նիստ է անցկացվելու, որտեղ կհայտարա­րենք, թե ում ենք առաջադրում կամ ում սատարում: Այս պահին վստահ կարող ենք ասել՝ չկա մեկը, ում վստահ սատարե­լու ենք»:

Բայց նաեւ նկատենք, որ Բալասանյանին աջակցելու թեման մերկապարանոց չէ. նա այն ամենահավանական թեկնա­ծուն է, ում ՀՅԴ-ն կարող է աջակցել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր