ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Ժողովուրդ»
09:20, 20.11.2019 | mamul.am
3595 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենևին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի: Իսկ, ահա, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակառակ տեսակետն ունի ու զիջումների դարձյալ չի գնում: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, «Իմ քայլ»-ից շատերին ապսպրել են, թե նախագծի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, որը վերջերս դեղագործների հետ հանդիպմանը խոստացել է, որ այսպիսի օրենք կլինի: Այնինչ Նիկոլ Փաշինյանի խոստումը դեղերի շուկայի՝ օրենքով կարգավորմանն է վերաբերել, իսկ նախարար Թորոսյանը պարզապես իր համար նախընտրելի դրույթ է նախագիծ խցկել: Գլխադասային հանձնաժողովը կառավարության՝ հրատապ ռեժիմով քննարկման ուղարկած այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: «Իմ քայլ»-ում էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսօրվա քվեարկության խայտաբղետ պատկեր կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախարարությանը վերապահված հանրային իրազեկում, ըստ էության, հենց գովազդ ներառող այդ դրույթի պատճառով»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր