ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Լոռու մարզում ВАЗ 2108-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
09:40, 20.11.2019 | mamul.am
3375 | 0

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին, ВАЗ 2108 մակնիշի 34 SF 184 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը վարորդին տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր