ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին». Ռուբեն Մելիքյան
10:15, 20.11.2019 | mamul.am
5439 | 0

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը քպականների և իմքայլականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։ Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկն ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։

Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետևողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» և «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր