ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռների հարձակումը
10:45, 20.11.2019 | mamul.am
5828 | 0

Սիրիայում հակաօդային պաշտպանության համակարգերն (ՀՕՊ) ոչնչացրել են Դամասկոսի հարավային հատվածի վրա արձակված հրթիռները, գրում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ թիրախավորված են եղել Սիրիայի մայրաքաղաքի հարավային արվարձանները:

«РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ Դամասկոսում մի քանի պայթյուն է որոտացել: Դեռևս անհայտ է, թե ինչ շինություններ են տուժել:
Անհայտ է նաև, թե կոնկրետ ով է պատասխանատու հրթիռային հարձակման համար:
Ավելի վաղ՝ Haaretz պարբերականը՝ վկայակոչելով իսրայելցի զինվորականների տվյալները, նշում է, որ Դամասկոսի դեպքերից քիչ առաջ իսրայելական ՀՕՊ ուժերը 4 հրթիռների միջոցով գնդակոծել են սիրիական կողմը՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ:
Ավելի ուշ, իսրայելական զինված ուժերը հաստատել են, որ հենց իրենք են հրթիռներ արձակվել «տասնյակ իրանական և սիրիական թիրախների» ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր