ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը». Երվանդ Վարոսյան
11:10, 20.11.2019 | mamul.am
4797 | 0

Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։
Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը, հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները` սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ու նա ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։
Որոշման տեքստն ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո կորոշենք` արդյոք այն մեզ բավարարում է ողջ ծավալով, թե ոչ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր