ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Անվճար SMS հաղորդագրության միջոցով հնարավոր կլինի ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին. ԴԱՀԿ
12:20, 20.11.2019 | mamul.am
3176 | 0

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ անվճար SMS հաղորդագրության միջոցով հնարավոր կլինի ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին:

Ստորև ներկայացնում ենք ծառայության հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Հարգելի քաղաքացիներ,

Եթե ցանկանում եք անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել ձեր նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատ համակարգի հրահանգներին, հավաքելով ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։

Գրանցվելուց հետո, եթե ձեր նկատմամբ հարուցվի կատարողական վարույթ, ապա ձեր կողմից գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր