ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Թացը պետք է չորից տարբերել». պատգամավորը՝ «Նորատուսցի Ալիկ»-Արսեն Բաբայան համեմատության մասին
14:20, 20.11.2019 | mamul.am
10558 | 1

«Ոչ վաղ անցյալում Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Արսեն Բաբայանի կալանք խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ Ս. Գաբիրելյանը դրական է վերաբերվում պարոն Բաբայանի կողմից կատարված կամ ենթադրաբար կատարված արարքին: Թացը պետք է չորից տարբերել». նոյեմբերի 20-ին այսկերպ արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը քրեական հեղինակություններին առնչվող օրինագծի համատեքստում տրված այն հարցին, թե իրենց խմբակցությունն ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մի քանի ԲՀԿ-ական պատգամավորների հետ «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել դատարան:

Հակադարձ այն դիտարկմանը, թե համեմատելի՞ են մականունով անձն ու Արսեն Բաբայանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նկատեց, թե ցանկացած անձի ազատությունը՝ անկախ նրանից, թե նա քրեական հեղինակություն է, թե ոչ, պետք է սահմանափակվի բացառապես օրենքի չափանիշներով:

«Եթե Սասուն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն լինող անձի ազատազրկման հիմքեր չկան, և քննության նպատակներից չի բխում, որ տվյալ անձը պետք է գտնվի անազատության մեջ և երաշխավորագիր է ներկայացրել, դա չպետք է դիտարկել, որ ինքը խրախուսում է երևույթը, այն արարքները, որոնք մեղսագրվում են տվյալ անձին»,-նշեց իշխանական պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր