ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինան դեռևս մինչև վերջ չի ստացել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը
14:45, 20.11.2019 | mamul.am
4571 | 0

Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային հատկացված 400 միլիոն դոլարից, ավելի քան 35 միլիոն դոլար չի փոխանցվել Կիևին, գրում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ծախսերի վերաբերյալ փաստաթղթերին։

Ըստ թերթի, այդ ծախսերի վերաբերյալ փաստաթղթերից հետևում է, որ 35,2 միլիոն դոլար մնացել է ամերիկյան հաշվի վրա։ Այդ գումարը նախատեսված էր սպառազինության ձեռք բերման՝ ներառյալ նռնականետերի, կապի միջոցների ձեռքբերման, ինչպես նաև Ուկրաինայի ռազմանավերի վերազինման համար:

Պենտագոնի խոսնակ Կառլա Գլեզոնը թերթին հաստատել է, որ Ուկրաինային դեռևս անհրաժեշտ է փոխանցել 36 միլիոն դոլար, սակայն փոխգնդապետը հրաժարվել է նշել այն պատճառները, թե ինչու մինչև հիմա Կիևը չի ստացել այդ գումարը: Նա միայն նշել է, որ Ուկրաինան այդ գումարը կստանա «մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր