ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ձևական ծառայություններ մատուցող և դրանց դիմաց վճարներ կորզող «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերության հետ կնքված գործարքը վերանայելու և ծառայությունը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթը դարձնելու առաջարկ եմ արել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս նախաձեռնությանը միացել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ ևս»: |