ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օբյեկտներին հասցված հարվածները
16:10, 20.11.2019 | mamul.am
4938 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայում իրանական թիրախների հասցված գիշերային հարվածները արվել են ի պատասխան իսրայելական տարածքների գնդակոծման, ու հավելել է, որ իշխանությունները կշարունակեն ապահովել Իսրայելի անվտանգությունը, գրում է РИА Новости գործակալությունը: «Ես հասկացա, որ անկախ նրանից, թե ով է մեզ վնաս հասցրել, մենք նրան ցավագին պատասխան կտանք: Մենք հենց այդպես այսօր վարվեցինք, երբ հարվածներ հասցրեցին Սիրիայում «Ղուդս» իրանական ուժերի ռազմական թիրախներին, սիրիական ռազմական թիրախների դեմ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակվել»,- նշված է հայտարարության մեջ, որը տարածել է Նեթանյահուի գրասենյակը: Իսրայելի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումներն իրականացվել են մոտավորապես 20 թիրախների ուղղությամբ, որոնց կեսից ավելին պատկանել են իրանական կողմին: Թիրախներից մեկը գտնվել է Դամասկոսի օդանավակայանի հարևանությամբ, որտեղ, ըստ ենթադրությունների, գտնվել է «Ղուդս»-ի շտաբը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր