Ավստրիայի Բրաունաու ամ Ին քաղաքում գտնվող շինությունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանության բաժանմունքի: Այս մասին հաղորդում է Deutche Welle-n՝ հղում կատարելով Ավստրիայի կառավարությանը։ Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները ցանկանում էին քանդել շինությունը, որպեսզի այն չվերածվի նեոնացիստների համար պաշտամունքի հուշարձանի: |