ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փոխանակ գնան, պարզեն՝ ինչ իրավիճակ ա, նստել՝ թուղթ են սևացնում». Տիրայր Մուրադյան
20:45, 20.11.2019 | mamul.am
6363 | 1

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Երևանի գաջի գործարանն է: Թե ինչ կարգի փոշի է դուրս գալիս այդ տարածքից, կարող եք ինքներդ համոզվել:
Ամիսներ առաջ դիմել էի բնապահպանության տեսչություն: Տեսանյութ և նկարներ էի կցել դիմումիս: Ինչ պատատասխանեն, որ լավ լինի՝ թե բա ձեր ուղարկած նկարներից և տեսանյութից հնարավոր չի հասկանալ, թե ինչ կարգի վնաս է հասցվում շրջակա միջավայրին:
Փոխանակ վեր կենան գնան տեղում պարզեն՝ ինչ իրավիճակ ա, նստել՝ տեղներում թուղթ են սևացնում:
Սենց կաթիլ-կաթիլ է, որ մարդկանց համբերությունը հատում է, իսկ վերջում սելավի նման քշում տանում է՝ տեսչություն չէ ինչ ուզում եք եղեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր