Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-7 °C, -7 °C ... 0 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դա սովորական սուտ է». Փաշինյանը՝ ադրբեջանցի բլոգերին
21:20, 20.11.2019

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներս է մտել ադրբեջանցի բլոգերն ու դիմել Նիկոլ Փաշինյանին. «Աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը: Աղաչում եմ Ձեզ, վերջ տվեք այս պատերազմին: Մեզ այդ պատերազմը պետք չէ, մենք մեր հայրենիքն ենք ուզում, ազատե՛ք մեր հողը: Սարգսյանը եկավ, ոչինչ չարեց, Քոչարյանը՝ նույնպես: Մեզ խաղաղություն է պետք....»,- նշել է բլոգերը:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Նախ, գործնականում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպե՞ս հայը կարող էր ներկա լինել մի միջոցառման, որտեղ ներկա կլիներ նաև Ադրբեջանի ղեկավարը»: Վարչապետն այնուհետ շարունակել է. «Դուք ասում եք՝ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը. դա սովորական սուտ է: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ես Իլհամ Ալևին խաղաղության բանաձև եմ առաջարկել: Ասել եմ, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի համար: Ես առաջարկել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ այդպիսի հայտարարություն անի: Սա հիմնական ձևն է խաղաղության և տարածաշրջանում կայունության»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր