ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թավիշը կարծես խասյաթ է դարձել». Մարիամ Ծատրյան
03:30, 21.11.2019 | mamul.am
4777 | 0

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ սիրելի իշխանություն ջաաաան, եկել եմ ասեմ, որ
ավելի քան 10 տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 2 հազար քառակուսի մետր հողակտորի վրա Սուրիկ Խաչատրյանը կառուցել էր եռահարկ առանձնատուն, սակայն շինթույլտվությունը ստացել է բոլորովին վերջերս՝ 18 թվականին՝ թաքցնելով հարկերը, տարիներով Լիսկայի թաթը եղել է սյունիքյան հանքարդյունաբերության կոռուպցիոն սխեմաներով հագեցած գործընթացների վրա: Ի վերջոո, Բուդաղյանների աղմկահարույց դեպքը չենք մոռացել, բա հենց իր անունով ապաշքյարա հայտարարագրերը...
Հիշեցնեմ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովի տվյալների համաձայն՝ միայն 2012 թվականին Սուրիկ Խաչատրյանը այնպիսի հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի նա ունի բաժնետոմսեր, որոնք տարվա սկզբում եղել են 4 000 000 000 (4 մլրդ) դրամի չափով, տարվա վերջում՝ 7 000 000 000 (7 մլրդ) դրամ: Դրամական միջոցներ՝ 2 500 000 000 (2 մլրդ 500 մլն) դրամ,1000 000 (1մլն) դոլար:

Բաժնեմասի օտարումից էլ ստացել է 7 000 000 000 (7 մլրդ) դրամ:

Որպես աշխատավարձ՝ Խաչատրյանը տարեկան կտրվածքով ստանում էր 2 102 861 դրամ: Տղերք, բա որտեղի՞ց, վաստակե՞լ էր:

Իսկ դուք մեկուկես տարի էս ակնհայտ դիպվածները թողած՝ ասում եք՝ Նորավան համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ գյուղի մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Էս ֆոնին Լիսկան պետության օրինական շահերին ոչ թե կպել, այլ ուղղակի մեղմիկ շոյել է:
Թավիշը կարծես խասյաթ է դարձել...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր