ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ սպանված Բուդաղյան, ի՞նչ կողոպտված Սյունիքի ժողովուրդ, ի՞նչ կեղծված ընտրություններ». Վարդան Հակոբյան
02:10, 21.11.2019 | mamul.am
8866 | 2

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիսկան ընդամենը 5 միլիոնի վնաս էր տվել փաստորեն։ Լավ պարզ ա, հեսա 5 միլիոնը կվերականգնվի ու կունենանք հերթական թղթերով «մաքուր» հանցագործը՝ վավերացված թավշյա կեղծիքներով իրավապահների ու դատարանի կողմից։
Ի՞նչ հայտնաբերված ռազմական արսենալ, ի՞նչ սպանված Բուդաղյան, ի՞նչ սպանված, առևանգված, բռնաբարված, հաշմանդամության հասցված տուժածներ։
Ի՞նչ ահաբեկված, կողոպտված Սյունիքի ժողովուրդ, ի՞նչ կեղծված ընտրություններ, ի՞նչ ապօրինի բացված ու շահագործված հանքեր, և այլ հազարավոր հանցանքներ։
Ցնծա ժող ջան, լիսկան էլ «պատժվեց»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր