ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վերելակներում սիրախաղերի փոխարեն վերջապես սթափվի՛ր». Էդուարդ Շարմազանով
01:10, 21.11.2019 | mamul.am
6118 | 1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևին «կիրթ և նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարևորագույն որևէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաև իրենց առաջնորդությամբ է ազատագրվել:

Հիշի՛ր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին և դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերի՛ք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

Վերելակներում սիրախաղերի և ադրբեջանական ժողովրդին ռևերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվի՛ր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր