Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+3 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սերժ Սարգսյանն օգտագործեց իր միակ խաղաքարտը». Ռոբերտ Ղևոնդյան
04:30, 21.11.2019

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զուգադիպությամբ՝ միաժամանակ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը Միլանում:

Անհնար է չնշել Փաշինյանի դիպուկ նկատառումը, որ հնարավոր չէ պատկերացնել հայ մարդու նման պայմաններում Ալիևի հետ ադրբեջանական մզկիթում խոսելիս: Այս փաստն այնքան օգտակար էր, որ եթե նույնիսկ այս ադրբեջանցին չգար, կարելի էր կազմակերպել մեկ ուրիշի գալը:

Ներքին քաղաքական հարցերում նախկին արատավոր համակարգի կազմաքանդման դեմ պայքարում անզիջում դիրքը նույնպես հարցուպատասխանի ուժեղ կողմերից էր: Հետաքրքիր է, որ զուգահեռ ելույթում Սերժ Սարգսյանը առիթը բաց չթողեց մեղադրելու հեղափոխական իշխանությանը՝ հեղափոխական արժեքների բացակայության մեջ:

Սերժ Սարգսյանն օգտագործեց իր միակ խաղաքարտը՝ արտաքին քաղաքականությունում փոփոխությունների բացակայությունը նշելով: Նա ոչ թե ցանկանում էր նշել, թե իր արտաքին քաղաքականությունը այդքան լավն էր, այլ եվրոպացիներին փորձում էր ցույց էր տալ, թե նույն հյուսիսային միաբևեռ գիծը, որ տանում էր նա, տանում է նաև Փաշինյանը: Սա փորձ էր նվազեցնելու Փաշինյանի արտաքին՝ արևմտյան լեգիտիմությունը:

Այնուամենայնիվ, Փաշինյանի միլանյան հավասարակշռվածությունն ու հետևողականությունը պիտի որ չեզոքացնի Սարգսյանի ելույթի բացասական ազդեցության հավանականությունը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր